Նոր, շոկային մանրամասներ Ար Քելիի մասին. ռեփեր սեքս ստրուկը երկու անգամ արհեստականորեն ընդհատել է հղիությունը

15:39   26 նոյեմբերի, 2019

Ջոյսելին Սեւեջը, որը չորս տարի ապրել է ամերիկացի երգիչ Ար Քելիի հետ, պատմել է, որ նրա պատճառով հղիության արհեստական երկու ընդհատում է վերապրել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Beast-ը։

Ըստ աղջկա խոսքերի՝ (նա վերջին չորս տարիների ընթացքում հարաբերություններ է ունեցել երաժիշտի հետ) ինքը հղիացել է 2016թ․-ին, սակայն արտիստն իրեն ստիպել է ընդհատել հղիությունն ու պահանջել, որ վիրահատությունը տեղի ունենա իր տանը։ «Ես երբեք վիրահատության չէի ենթարկվել, եւ դա շոկային ու վախեցնող էր։ Նա չէր ցանկանում, որ ես հիվանդանոց գնայի, քանի որ վախենում էր, որ դա կհայտնվեր նորություններում»,- ասել է Սեւեջը։ Նրա խոսքով՝ 2018թ․-ին իրավիճակը կրկնվել է։

Նա նաեւ խոստովանել է, որ մի անգամ Ար Քելին սկսել է խեղդել իրեն եւ կանգ չի առել այնքան ժամանակ, մինչ ինքը կորցրել է գիտակցությունը։ Երգչին զայրացրել էր, որ Սեւեջը մոռացել է՝ ինչ անունով է ինքը խնդրել իրեն անվանել։

Картинки по запросу r kelly getty images

Ար Քելին նրա հետ ծանոթացել է 2015թ․-ին։ Հանդիպումից կարճ ժամանակ անց աղջիկը թողել է քոլեջն ու տեղափոխվել նրա տուն։ Սեւեջը պնդում է, որ Քելին սպառնում էր կործանել իր երաժշտական կարիերան, եթե ինքը մտածեր նրանից հեռանալու մասին։ Նա խոստովանել է, որ շարունակական բռնությունն ու մեկուսացումը հանգեցրել են դեպրեսիայի։ Պատահել է, որ Սեւեջը ստիպված է եղել միայնակ մնալ իր սենյակում այն ժամանակ, երբ երգիչը տուն է բերել տարբեր աղջիկների, որոնք իրենից երիտասարդ էին։ Սեւեջին արգելված էր շփվել նրանց հետ։



© NEWS.am STYLE