21:46 26 նոյեմբերի, 2019Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Արմինկան ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում՝ տապատ եւ պիջակ։ Հմայիչ մայրիկը սեւ բարձրակրունկներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են վառ շպարը՝ երգչուհին ընդգծել է շուրթերը, խոշոր վզնոցն ու մատանին։ «Երեկ»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

Ավելի վաղ Արմինկան լուսանկար էր հրապարակել երգչուհի Սիրոշոյի հետ։ Կադրերում Արմինկան ու Սիրուշոն էլեգանտ կերպարում էին։ Արմինկան միջին երկարության, կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր փայլուն, ուսի հատվածում բաց բլուզի հետ։ Սիրուշոն լայն փողքերով, սպիտակ տաբատ էր ընտրել, կապույտ բլուզ ու պիջակ։ Նրա կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղեր։ «Մշտապես հիանալու ու հպարտանալու առիթ ունեմ»,- լուսանկարները մակագրել էր Արմինկան։