Քիմ Քարդաշյանը պաշտպանել է Սասեքսի ամուսիններին

22:19   26 նոյեմբերի, 2019

Այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին հրապարակայնորեն պատերազմ են հայտարարել Բրիտանական որոշ հրատարակչություններին, հանրությունն սկսել է ակտիվորեն քննարկել նրանց հայտարարությունները. ոմանք դատապարտել են նրանց, իսկ մյուսները, ընդհակառակը, իրենց աջակցությունն են հայտնել նրանց: Նրանց թվում է նաեւ Քիմ Քարդաշյանը, որը ավստրալական The Sunday Project լրատվամիջոցին տված նոր հարցազրույցում հայտարարել է, որ շատ է անհանգստանում նրանց համար եւ շատ լավ հասկանում է գաղտնիության նրանց պահանջը:

«Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, եւ ինձ թվում է, որ դա շատ անձնական է՝ հաշվի առնելով այն, թե ինչ է վերապրել նրանց մայրը եւ ինչպես է նա ամբողջ կյանքում տառապել պապարացիներից եւ պարբերականներից։  Ես կարծում եմ, որ նրանցից բացի ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ է դա։ Քանի որ ես ավելի մեծ եմ եւ երեխաներ ունեմ, կարող եմ ասել, թե ինչ եմ ուզում նրանց համար, դա պարզապես այն է, որ նրանք լիովին անվտանգության մեջ լինեն: Ես կարող եմ աջակցել նրանց անձնական կյանքի ապահով եւ անվտանգ վայրի ու դրա ժամանակի պահանջին, երբ դա նրանց անհրաժեշտ է», - ասել է հեռուստաաստղը հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը գնալու են 6-շաբաթյան արձակուրդ եւ պատրաստվում են սուրբծննդյան տոներին, որոնք առաջին անգամ կդիմավորեն որդու՝ Արչիի հետ։ Սակայն նրանք տոնը կանցկացնեն ոչ թե պալատում, ինչպես հույս ուներ թագուհին, այլ Կալիֆոռնիայում Մեգանի մոր՝ Դորիա Ռեգլանդի հետ։ Երիտասարդ ծնողները նաեւ ուշադրությունից դուրս չեն թողնում բրիտանական ու ամերիկյան լրատվամիջոցներում նրանց մասին հրապարակումները եւ պարբերաբար դրանց դատի են տալիս։

Աղբյուրը՝ Hello,Spletnik

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE