Պամելա Անդերսոնը ավտոընկերության գովազդային հոլովակի համար մերկացրել է կուրծքը

23:12   26 նոյեմբերի, 2019

Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը նկարահանվել է ավտոընկերության գովազդային հոլովակում: Նկարահանումներն անցկացվել են Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի լողափում, գրում է Daily Mail-ը։

Իհարկե, երկրպագուները անմիջապես հիշել են «Մալիբուի փրկարարները» սերիալում կերտած իր դերը, որտեղ գեղեցկուհին պարբերաբար հայտնվում էր լողազգեստներով եւ արտակարգ ծառայությունների համար բնորոշ տարբեր հագուստներով:

Հիշեցնենք, որ հայտնի շիկահերը ներկայանում է ոչ միայն գովազդում: Նա դեռ նկարահանվում է կինոյում, թեեւ վերջին տարիներին ավելի շատ է ինքն իրեն է մարմնավորում: Սակայն 2018թ․- ին ֆրանսիական քրեական կատակերգության մեջ նրան նույնպես դեր է բաժին հասել։  Եվ, իհարկե, նա կրկնել է իր աստղային կերպարը՝ նոր ֆիլմում, Դուեյն Ջոնսոնի հետ:



© NEWS.am STYLE