Արտահայտնիչ աչքեր, մեղմ ժպիտ․ Ժաննա Բուտուլյանը՝ քնքուշ կերպարում

22:47   26 նոյեմբերի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։ Ժաննան կրում է սեւ երանգի հագուստ․ սվիտեր, վերարկու։ Երիտասարդ դերասանուհու վարսերը գեղեցիկ արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարը համալրել են մեծ, ոսկեգույն ականջօղերը։ Հրապարակմանը կից Ժաննա Բուտուլյանը գրառում չի կատարել։ Հետեւրդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։

Ավելի վաղ Ժաննան լուսանկար էր հրապարակել, որին կից Ժաննա Բուտուլյանը կրկին գրառում չէր կատարել, սակայն նրա հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Հիասքանչ», «Գեղեցկուհի», «Հրաշք», «Տիկնիկ», «Իրոք, որ գեղեցկուհի», «Ցնցող, շլացուցիչ հմայք», «Սեւ պանտերա», - գրել է հետեւորդները։



© NEWS.am STYLE