Աշնանային. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

15:49   27 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին աշնանային կերպարում է։ Դերասանուհին հետաքրքիր նախշերով զգեստ է կրում։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին ու նուրբ շպարին։ Մեկնաբանություններում Հասմիկը հետեւորդներին հարցրել է՝ արդյոք նրանք դիտե՞լ են իր մասնակցությամբ նոր տեսահոլովակը։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում դերասանուհին երկար, փայլուն զգեստ էր կրում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել, կերպարն ամբողջացրել թագով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին հետեւորդներին առաջարկել էր վերնագրել լուսանկարը, որոնք շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։



© NEWS.am STYLE