«Սիրում եմ, երբ տարբեր են ոճերը, առանց` «ոչ»-երի» Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

14:49   27 նոյեմբերի, 2019

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Աբովյան փողոցում։

Instagram-ում հրապարակված կադրերում դերասանուհին ռետրո ոճի հագուստ է կրում՝ վերարկու, երկարաճիտ կոշիկներ ու հետաքրքիր պայուսակ։ «Սիրում եմ, երբ տարբեր են ոճերը, առանց` «ոչ»-երի։ Դուք ո՞րն եք նախընտրում, կամ արժի՞ արդյոք հաճախ փոփոխել ոճը»,- դիմելով հետեւորդներին՝ գրել է Նազենին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Նազենի Հովհաննիսյանն առանց շպարի էր։ Մեկնաբանություններում Նազենին նշել էր, որ տարիքի հետ սկսել է սիրել դեմքն, ինչպես այն կա՝ իր թերություններով ու անհարթություններով։ «Հայերը եղել են բաց աչքերով, ընդգծված այտոսկրերով ու լայնաճակատ: Իմ երկու կողմն էլ, թե մայրիկիս եւ թե հայրիկիս, եղել են ազնվականներ: Որեւէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը. եթե ներսից մի բան չկա, դրսից դժվար «ստանան»... Այսօր առանց դիմահարդարման` մարդուն դժվար են ընկալում, բայց հետաքրքիր է, որ ես`տարիքի հետ սկսել եմ սիրել դեմքս` ինչպես որ կա, իր թերություններով ու անհարթություններով հանդերձ, ու ինձ հիացնում են այն աղջիկները, որոնք իրենց բնականությամբ են հարաբերվում «արտաքին» աշխարհի հետ: Շպարն ինձ համար «հագուստի» պես է` թաքնվելու, ընդգծելու կամ նոր կերպարով ներկայանալու... բայց իրական դեմքը մարդ, ամեն դեպքում, չպիտի կորցնի ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի ճնշման ներքո: Ստեղծեք նոր տրենդեր, առանց վախենալու, միեւնույն է մեղադրողը մեղադրելու է, սիրողը` հիանալու, սովորողը` սովորելու...»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE