Ժաննա Լեւինան Երեւան է այցելել եւ հերթական անգամ սեր խոստովանել քաղաքին

13:21   27 նոյեմբերի, 2019

Հայտնի հեռուստահաղորդավար եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ի Stories բաժնում լուսանկարների շարք է հրապարակել Հայաստանի մայրաքաղաքից։

«Սիրում եմ այս քաղաքը, սիրում եմ մարդկանց, որոնք ապրում են այդ քաղաքում, սիրում եմ»,- խոստովանել է հումորիստի կինը։

Ժաննան, ամենայան հավանականությամբ, Երեւան է ժամանել տխուր առիթով. օրերս մահացել է նրա սկեսրայրը՝ Գարիկ Մարտիրոսյանի հայրը։ Հիշեցնենք՝ հոր մահվան մասին Facebook-յայն էջում հայտնել էր Գարիկի եղբայրը՝ Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանը։

«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը»,- գրել էր քաղաքական գործիչը։



© NEWS.am STYLE