«Հիանալի». Լիա Զախարյանի լուսանկարը Մոսկվայից

19:41   27 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ռուսաստանի մայրաքաղաքում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Լիան նորաձեւ, ցածրակրունկ երկարաճիտ կոշիկներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց եւ խոշոր ականջօղեր։ Լիան արտահատիչ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին երկար, կանաչ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Հագուստը զարդարված էր հետաքրքիր սեւ գոտիով։ Լիան նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, իսկ մեկնաբանություններում ռուսերենով գրել էր․ «Գնահատել լռության գեղեցկությունը․․․»։

Լուսանկարները՝ @baklachyanphotography, @tyom_akop 



© NEWS.am STYLE