«Ապշեցող քույրեր». Իվետա Մուկուչյանը՝ քրոջ հետ

18:48   27 նոյեմբերի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է քրոջ հետ։ Լուսանկարն արվել է ջրում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իվետան եւ քույրը լողազգեստ են կրում, որոնք ընդգծում են նրանաց հիասքանչ կազմվածքը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել գեղեցկուհի քույրերին։ «Լավագույն քույրերը», «ապշեցող աղջիկներ»,- գրել են օգտատերերը։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Բեռլինում։ Իվետա Մուկուչյանը ցույց էր տվել աշնանային street style-ը. նա բաց գույնի սպորտային տաբատ էր կրում, բեժ բլուզ, սեւ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական մեկնաբանություններ արել։



© NEWS.am STYLE