«Ինքդ չէ՞իր կարողանում». Ռուդկովսկայան եւ Պլյուշչենկոն փոխնակ մայր են գտել ապագա մոր համար

16:37   27 նոյեմբերի, 2019

Ռուս հայտնի գործարար Յանա Ռուդկովսկայան եւ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն կրկին ծնողներ կդառնան։ Նրանց երեխա կպարգեւի փոխնակ մայրը։ 44-ամյա Յանան խոստովանել է, որ չի կարող հղիանալ, մի քանի անգամ արտամարմնային բեղմնավորման է դիմել, սակայն այդպես էլ չի հաջողվել մայր դառնալ։

Այդ պատճառով ամուսինները որոշել են դիմել փոխնակ մոր ծառայությանը եւ արդեն իսկ գտել են կնոջը, որը կկրի նրանց երեխային։

«Ինձ համար կարեւոր է, որ նա փոխնակ մայրության փորձ ունենա։ Իրավաբանական նրբություններ են մնացել, սակայն դրանք շատ թե քիչ հեշտ է կարգավորել։ Այնպես որ մենք կատարել ենք մեր ընտրությունը։ Հույս ունեմ՝ նա կարող է ինչ-որ ժամանակ մեզ հետ ապրել։ Իհարկե, եթե համաձայնի։ Նա ոչ միայն պարզապես ծառայություն է մատուցելու գումարի դիմաց, այլեւ դառնալու է մեր ընտանիքի մասը։ Եվ եթե նրա մոտ դժվար ժամանակներ լինեն, մենք երբեք նրան միայնակ չենք թողնի, կաջակցենք ու կօգնենք»,- HELLO ամսագրին տված հարցազրույցում պատմել է Ռուդկովսկայան։

Պրոդյուսերը հավելել է, որ իրեն զայրացնում են երկակի ստանդարտները կանանց ծառայություններին դիմելու առումով, որոնք պատրաստ են կրել երեխային։ «Բոլորը մինչ այժմ վախենում են խոսել այդ մասին։ Երբ տղամարդիկ են դիմում փոխնակ մայրության, բոլորն ուրախանում են նրանաց համար, իսկ երբ կանայք են դիմում, դատապարտում են։ Հարցեր են սկսվում. «Իսկ դու ինքդ չէիր կարող»։ Մենք արտամարմնային բեղմնավորում ենք փորձել եւ ոչ մեկ անգամ։ Էմբրիոնները չեն մնում։ Պոկում էր տեղի ունենում։ Ես դեռ երիտասարդ, սառեցված էմբրիոններ ունեի, դրանք եւս չեմ մնացել։ Շատ ցավալի էր»,- նշել է պրոդյուսերը։



© NEWS.am STYLE