«Ասես հիմար լինեմ»․ Անդրեյ Դանիլկոն արտասվել է եւ փախել շոուից (վիդեո)

22:19   27 նոյեմբերի, 2019

Ուկրաինացի շոումեն Անդրեյ Դանիլկոն, ով հանդիսատեսին հայտնի է Վերկա Սերդյուչկայի կերպարի շնորհիվ, արցունքներով լքել է «X ֆակտոր» շոուի ուկրաինական տարբերակի տաղավարը:

«Ես նայում եմ եւ ասես հիմար լինեմ։ Ես չեմ հասկանում՝ կարեւո՞ր է դա ձեզ համար, բայց ես կարծում եմ, որ կլքեմ նախագիծը: Քանի որ գուցե ինչ-որ մարզիչ հայտնվի, որը կօգնի ձեզ: Հասկանում եմ, որ դա իմ խնդիրն է», - ասել է երգիչը՝ նշելով, որ ինքը որպես մարզիչ կոմպետենտ չէ։

Картинки по запросу верка сердючка

Դրանից հետո 46-ամյա Դանիլկոն դուրս է եկել ստուդիայից։

Շոուն հեռարձակող СТБ հեռուստաալիքը չի հայտնել հանդիսատեսին, թե արդյոք Վերկա Սերդյուչկան կհայտնվի հաղորդման հաջորդ թողարկման ժամանակ, թե նրան կփոխարինի նոր մարզիչը:



© NEWS.am STYLE