Պենելոպա Քրուսը դուստր է ունեցել այն օրը, երբ ծնվել է Քեյթ Միդլթոնի որդին

15:34   23 հուլիսի, 2013

Հոլիվուդի եւ իսպանական կինեմատոգրաֆիայի աստղ Պենելոպա Քրուսը հուլիսի 22-ին դուստր է ունեցել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Երեխայի անունն առայժմ չի հաղորդվում: Հատկանշական է, որ Քրուսը ծննդաբերել է Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ նույն օրը:

39-ամյա Պենելոպան դերասան Խավիեր Բարդեմի հետ ամուսնացել է 2010 թվականին: Սա իսպանական հայտնի զույգի երկրորդ երեխան է: 2011 թվականի հունվարի 25-ին ծնվել էր նրանց որդին՝ Լեո Էնկինաս Բարդեմը:

 

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է Պենելոպա Քրուսի մասնակցությամբ Ռիդլի Սքոթի նոր՝ «Խորհրդականը» ժապավենի առաջին թրեյլերը:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս նաեւ Մայքլ Ֆասբենդերը, Բրեդ Փիթը, Խավիեր Բարդեմը եւ Քեմերոն Դիասը: Սյուժեի համաձայն, հաջողակ փաստաբանը (Ֆասբենդեր), ով պատրաստվում է սիրելիի (Քրուս) հետ հարսանիքի, համաձայնվում է «լրացուցիչ փոքրիկ աշխատանք կատարել»: Նրա մտերիմ ընկերը (Փիթ) առաջարկում է Մեքսիկայից ԱՄՆ բերել 20 մլն դոլար արժողությամբ թմրանյութերի խմբաքանակ:



© NEWS.am STYLE