«Իսկ խոսել կարո՞ղ ես». ծննդաբերության ընթացքում Մարգարիտա Սիմոնյանին զանգահարել են Կրեմլից

18:11   27 նոյեմբերի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Մոսկվա 24» հեռուստաընկերության եթերում պատմել է զվարճալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել հենց ծննդաբերության ընթացքում։

«Ինձ մի կարեւոր մարդ է զանգահարում նախագահի ադմինիստրացիայից, երբ ես ծննդաբերում եմ։ Ես երեխային լույս աշխարհ եմ բերել 00։07-ին, իսկ նա զանգահարում է 23։55-ին։ Եվ ես վերցնում եմ հեռախոսը։ Նա ասում է. «Մարգո, կարո՞ղ ես խոսել»։ Ես ասում եմ. «Ես ծննդաբերում եմ։ Հենց այս պահին ծննդաբերում եմ»։ Ասում է. «Հասկացա, իսկ կարո՞ղ ես խսել»»,- պատմել է Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Հաղորդման մի հատված Սիմոնյանը հրապարակել է Instagram-յան էջում, եւ հետեւորդները հիացել են այդ պատմությամբ։ Գովել են RT-ի գլխավոր խմբագրին, հաճոյախոսություններ արել՝ նրան ուժեղ, խելացի կին անվանելով։



© NEWS.am STYLE