Պամելա Անդերսոնն Ավստրալիայում լուսանկարվել է տղամարդկանց ամսագրի համար (ֆոտո)

13:18   28 նոյեմբերի, 2019

30 տարի առաջ Պամելա Անդերսոնն առաջին անգամ լուսանկարկվել է «Playboy»-ի ամսագրի համար։ Այդ ժամանակվանից սկսած աստղը բազմաթիվ անգամներ մասնակցել է անկեղծ ֆոտոշարքերի եւ մինչ այսօր շարունակում է անել դա։ Օրերս դերասանուհին Ավստրալիա է մեկնել՝ «Maxim Australia» ամսագրի նոր համարի ֆոտոշարքում նկարահանվելու համար։

Աստղը պապարացիների օբյեկտիվում է հայտնվել ֆոտոշարքին պատրաստվելու ընթացքում, որը տեղի է ունեցել զբոսանավի վրա. այն նավարկում է Գոլդ Քոստ քաղաքին մոտ գտնվող ափին։ Պամելան, որը Medina Swimwear ապրանքանիշի սպիտակ, խորը լանջաբացվածքով լողազգեստ որ կրում, նկարահանմանը պատրաստվում էր ընկերուհու ընկերակցությամբ։

Ի դեպ, ժամանելով Ավստրալիա՝ Պամելա Անդերսոնը ոչ միայն լուսանկարվել է «Maxim»-ի համար, այլեւ մասնակցել ավստրալական տրանսպորտային ընկերության ֆոտոշաքրին։ Երկրորդ նկարահանումը եւս անց է կացվել Գոլդ Քոստի լողափերից մեկում. այդ կադրերում աստղը սեւ հիդրոկոստյում է կրել, որն ընդգծել է նրա կանացի կազմվածքը։

Ի դեպ, վերջերս Պամելա Անդերսոնը քննադատության է ենթարկվել հերթական անկեղծ ֆոտոշարքի պատճառով։ Աստղը Հելոուինի առիթով Twitter-ում մի քանի լուսանկար էր հրապարակել, որոնցում պատկերված էր ներքնազգեստով։ Նա կրում էր հնդկացիների գլխարկը։

Շատ օգտատերեր Անդերսոնի ֆոտոշարքն ընդունել էին որպես անձնական վիրավորանք։ Նրանք Պալեմային ռասիստ էին անվանել եւ մեղադրել մշակութային արժեքների յուրացման մեջ։ Անդերսոնը պատասխանել էր չարակամներին։ Դերասանուհին հայտարարել է, որ «մշակութային արժեքների յուրացման քննադատությունը համատեղելի չէ ազատ հասակարության կարեւորագույն ասպեկտների հետ»։

Աղբյուրը՝ Spletnik 

Լուսանկարները՝ Legion Media/Getty Images



© NEWS.am STYLE