Կրքոտ կերպարանք․ Լիլիթ Կարապետյանի գայթակղիչ լուսանկարը

23:49   27 նոյեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում։  Կադրում երգչուհին վառ շպարով է, վարսերը ալիքավոր են, արձակված։ Նա նստած է դաշնամուրի առջեւ։ Երգչուհին կրում է սեւ, մարմինն ընդգրկող, մաս-մաս թափանցիկ, երկարափեշ, խորը դեկոլտեով զգեստ։ Հրապարակմանը կից Լիլիթը կատարել է հետեւյալ գրառումը․ «Նորաձեւությունն անցողիկ է,միայն ոճն է մնայուն»։

Ավելի վաղ հրապարակած կադրում Լիլիթ Կարապետյանը ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Երգչուհին կրում էր սեւ զգեստ, իսկ հրապարակմանը կից գրել էր․ «Շուտով նոր, կարծում եմ գեղեցիկ ֆոտոշարք»։ Իսկ երգչուհու լուսանկարին կից երկրպագուները գրել են․ «Տարիները Լիլիթի կողքով անցնում են, միշտ գեղեցիկ եւ կանացի։ Շատ եմ սիրում ձեզ», «Դուք շատ գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE