«Spice Girls»-ի հետքերով. Նիկոլ Շերզինգերը հայտարարել է «Pussycat Dolls»-ի վերամիավորման մասին

11:07   28 նոյեմբերի, 2019

«Pussycat Dolls» հայտնի խմբի մենակատար Նիկոլ Շերզինգերը հայտարարել է 2000-ականներին մեծ ճանաչում վայելող կոլեկտիվի վերամիավորման մասին։ Կարծես թե «Spice Girls»-ը ստիպված կլինի զիջել դիրքերը 2019թ.-ի երաժշտական ամենաաղմկոտ վերամիավորման առումով։ Առայժմ հայտնի է խմբի միայն մեկ ելույթի մասին «The X Factor: Celebrity» հեռուստածրագրի շրջանակներում։

Այս շոուի ընթացքում մրցում են արդեն իսկ հայտնի մարդիկ, սակայն «Pussycat Dolls»-ը ելույթ չի ունենա որպես մասնակից, քանի որ ժյուրիի անդամներից մեկը խմբի մասնակից է՝ մենակատար Նիկոլ Շերզինգերը։

Երաժշտական խումբը հայտնի դարձավ 2005թ.-ին նոր ալբոմի՝ «PCD»-ի միջոցով։ Այն երեք հաջողակ սինգլ թողարկեց՝ «Don't cha», «Buttons» եւ «Stickwitu». վերջինս խմբին «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդ դարձրեց։

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ PA, Jordan Strauss/Invision/AP/Shutterstock



© NEWS.am STYLE