«Շատ գեղեցիկ». Հռիփսիմե Հակոբյանը՝ վառ շպարով

20:43   28 նոյեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին արտահայտիչ շպարով է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգչուհին շքեղ սանրվածք է ընտրել, սեւ բլուզ է կրում։ Նա հրապարակումը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը շքեղ զգեստ էր կրում։ Երգչուհին այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկը շքեղ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Լուսանկարն արվել էր Գյումրու պետական դրամատիկական թատրոնում։



© NEWS.am STYLE