«Հիասքանչ, շքեղ». Ռոզա Ֆիլբերգի նոր լուսանկարը

17:11   28 նոյեմբերի, 2019

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապրակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ցույց է տվել սանրվածքը, որը վերջերս է փոխել՝ սեւահերից վերածվելով շիկահերի։ Ռոզան սեւ հագուստ է կրում եւ արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Երգիչ Մհերի քրոջ կերպարն, իսկապես, դուր է եկել հետեւորդներին. նրանք շտապել են հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Շատ գեղեցիկ, նոր գույն, ձեզ շատ է սազում», «հիասքանիչ», «շքեղ»,- գրել են նրանք։

Ավելի վաղ նա ներկայացել էր ոճային փոփոխությամբ։ Ռոզա Ֆիլբերգը երկար ու շեկ վարսերով էր, մեղմ շպարով։ Նա կրում էր սեւ կոստյում եւ տոպ։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE