Vetements-ը ցուցադրություն կկազմակերպի Փարիզում տղամարդկանց նորաձեւության շաբաթվա ընթացքում. արդեն առանց Դեմնա Գվասալիայի

15:14   28 նոյեմբերի, 2019

Vetements-ի համահիմնադիր Դեմնա Գվասալիան ապրանքանիշի ստեղծագործական տնօրենի պաշտոնը լքել է սեպտեմբերին։ Vetements-ի հետագա ճակատագիրն անորոշ էր, քանի որ մինչ այժմ հայտնի չէ՝ ով է փոխարինելու Գվասալիային։ Ամեն դեպքում, ապրանքանիշը հայտարարել է, որ 2020թ.-ի աշուն-ձմեռ ցուցադրությունն, ամեն դեպքում, տեղի կունենա։

Картинки по запросу vetements gvasalia getty images

Շոուն տեղի կունենա Փարիզում նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ հունվարի 17-ին։ Միաժամանակ կցուցադրվեն տղամարդկանց ու կանանց հավաքածուները։ Ցուցադրության վայրն առայժմ գաղտնի է պահվում։

Հաղորդվում է նաեւ, որ Vetements-ը ծրագրում է հագուստի, ներքնազգեստի եւ արեւապաշտպան ակնոցների առանձին հավաքածուներ թողարկել։ Սակայն ապրանքանիշն այդպես էլ ստեղծագործական տնօրենի չի նշանակել։

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE