Զգեստ, երկարաճիտ կոշիկներ. Տաթեւ Սարգսյանի ոճային կերպարը

18:14   28 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Տաթեւն այն համադրել է երկարաճիտ բարձրակրունկների հետ։ Դերասանուհին պարզ սանրվածք է ընտրել եր արտահայտիչ շպար։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կանաչ գույնի բլուզ էր կրում։ Տաթեւը հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցով ու ականջօղերով։ «Ճիշտ աչքերում բոլորս էլ արվեստի գործ ենք»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



© NEWS.am STYLE