Օլգա Սերյաբկինան Նոր տարին դիմավորում է թափանցիկ զգեստով. իսկ դո՞ւ

18:44   28 նոյեմբերի, 2019

Օլգա Սերյաբկինան, որը հայտնի է անկեղծ զգեստների նկատմամբ իր սիրով, որոշել է չդավաճանել ոճին նույնիսկ Նոր տարում։ Աստղը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել համերգից, որը կցուցադրվի դեկտեմբերի 31-ին։

«SEREBRO» խմբի նախկին մենակատարը հանդուգն, միեւնույն ժամանակ կանացի կերպար է ընտրել՝ երկրպագուներին ներկայանալով կարճ զգեստով։ Հեռվից թվում է, թե նա խիստ զգեստ է կրում, սակայն այն ցուցադրում է երգչուհու ազդերերը։

Դատելով մեկնաբանությունների քանակից՝ լուսանկարը շատ է դուր եկել երկրպագուներին։ «Գեղեցիկ ու հիասաքանչ», «Ինչպես միշտ շքեղ», «Նայեցի լուսանկարներն ու ամանորյա տրամադրությունն անմիջապես բարձրացավ։ Հիմա ինչպե՞ս եւս մեկ ամիս ապրել։ Արդեն իսկ ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ խորասուզվել այդ մթնոլորտում»,- Սերյաբկինայի Instagram-յան հրապարակման մեկնաբանություններում գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE