«Փորձը փորձանք է». Մկրտիչ Արզումանյանի զվարճալի հրապարակումը

22:41   28 նոյեմբերի, 2019

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ եւս նա հետաքրքիր հրապարակում է արել։ Instagram-յան էջում տեղադրված կադրերում դերասանը պատկերված է փորձի ընթացքում։ Նա դիմակ է կրում։ «Փորձը փորձանք է»,- հրապարակումը իրեն բնորոշ ձեւով մակագրել է դերասանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր մառախլապատ բնապատկերի ֆոնին։ Նա սեւ տաբատ էր կրում, վերարկու եւ գլխարկ։ «Ձմեռը գալիս է»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Մկրտիչ Արզումանյանը։



© NEWS.am STYLE