Ժաննա Լեւինան արխիվային լուսանկարում հիշեցրել է Սոֆյա Ռոտարուին

18:16   29 նոյեմբերի, 2019

Կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ի հետեւորդներին զարմացրել է արխիվային լուսանկարով, որում սեւ կեղծամ է կրում։ Լուսանկարի մեկնաբանություններում նա պարզաբանել է, որ «շլացուցիչ» կադրն արվել է 20 տարի առաջ՝ տանը երեկույթի ընթացքում։

«20 տարի առաջ ընկերուհիս երեկույթին բերեց մայրիկի կեղծամը, ինչը բարձրացրեց ամբողջ երեկույթի տրամադրությունը եւ բոլորին շշմեցնող լուսանկարներ ապահովեց»,- գրել է Լեւինան։

Լուսանկարը հրապարակելու արդյունքը երկար չի ստիպել սպասել։ Շատ հետեւորդներ գնահատել են կատակերգուի կնոջ արտաքինը, իսկ շատերը համաձայնել են, որ Ժաննային շատ են սազում մուգ վարսերը, եւ հնարավոր է՝ հարկավոր է մտածել նաեւ մազերի գույնը փոխելու մասին։

Картинки по запросу алсу и левина

«Ժաննա, դու այնքան լավ տեսք ունես սեւ մազերով ու կառե սանրվածքով», «Սեւ գույնն ու այս սանրվածքը համապատասխանում են քեզ», «Ձեզ ավելի շատ սեւն է սազում, քան բացը»,- գրել են հետեւորդները։ Լեւիան նոր կերպարում շատերին հիշեցրել է էստրադային հայտնի երգչուհիների՝ Սոֆյա Ռոտարուին եւ Ալսուին, որոնք ռուսական շոու-բիզնեսի ամենավառ թխահերներից են։

Աղբյուրը՝ 5TV



© NEWS.am STYLE