Հետաքրքիր զգեստ, կարմիր պայուսակ. Իվետա Մուկուչյանի լուսանկարը

11:45   29 նոյեմբերի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին ամառային կերպարում է։ Նա հետաքրքիր գունային լուծումներով զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Իվետա Մուկուչյանը կարմիր պայուսակ է ընտրել, արձակել մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է քրոջ հետ։ Լուսանկարն արվել է ջրում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իվետան եւ քույրը լողազգեստ են կրում, որոնք ընդգծում են նրանաց հիասքանչ կազմվածքը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել գեղեցկուհի քույրերին։ «Լավագույն քույրերը», «ապշեցող աղջիկներ»,- գրել են օգտատերերը։



© NEWS.am STYLE