Իննա Խոջամիրյանը՝ շքեղ զգեստով

12:51   29 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Դերասանուհին, որն այժմ նկարահանվում է «Երկուսով» սերիալում եւ մարմնավորում գլխավոր հերոսուհու կերպարը, լուսանկար է հրապարակել սերիալի նկարահանման ետնաբեմից։ Կադրում դերասանուհին երկար, կիպ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Այն առանձնանում է նաեւ ոտքի հատվածում գեղցիկ կտրվածքով։ Իննան հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Դերասանուհու էջը ողողված է հաճոյախոսություններով։ «Իմ տիկնիկ», «սիրուն»,- գրել ենք նրանք։

Լուսանկարը՝ @lon__94

Ավելի վաղ դերասանուհին նոր ֆոտոշարքից լուսանկարներ էր ներկայացրել։ Իննան բալետի պարուհու կերպարում էր, պատկերված էր կամրջի վրա։ Հագուստն ընդգծում էր դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ «Հոգեվիճակ»,- կադրերը մակագրել էր հմայիչ դերասանուհին։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել Իննային։ «Գեղեցկուհի Իննա», «Հիասքանչ», «Հրաշք ես ուղղակի»,- գրել էին օգտատերերը։



© NEWS.am STYLE