Բելա եւ Ջիջի Հադիդների հայրը սնանկացել է

19:17   29 նոյեմբերի, 2019

Հորդանանա-ամերիկան կառուցապատող Մոհամեդ Հադիդը վերջին երկու տարիների ընթացքում դատական քննության մասնակից էր։ Գործը վերաբերում էր Լոս Անջելեսի էլիտար շրջանում շքեղ առանձնառան կառուցման ընթացքում անվտանգության կանոնների խախտմանը։

TMZ-ի հաղորդմամբ՝ հայտնի մոդելների հոր գումարը չի բավականացրել նույնիսկ առանձնատան ապամոնտաժման համար։ Մոհամեդին մեղադրել են, որ Բել Էյր շրջանում գտնվող տունը, որը ստացել է «Աստղային նավ» անունը եւ որի արժեքը կազմում է 100 մլն դոլար, խախտումներով է կառուցվել։ Ավելին՝ առանձնատան՝ թեքության վրա գտնվելը վտանգ է սպառնում հարեւաններին։

Մոհամեդ Հադիդը մեծ գումար է վճարել փաստաբանների ծառայությունների համար՝ իր ազնիվ անունը պաշտպանելու համար։ Սակայն վճիռը վերջնական էր՝ տունը հարկավոր է ապամոնտաժել։ Արդյունքում Բելա եւ Ջիջի Հահդիների հայրը խոստովանել է՝ նա նույնիսկ 500 հազար դոլար չունի վճարելու համար հսկիչին, որը պետք է վերահսկեր ապամանտաժումը։ Իսկ այդ պրոցեսը մոտ 5 մլն դոլար արժե։

Լուսանկարները՝ GettyImages 



© NEWS.am STYLE