Ջասթին Թիմբերլեյքը հավատարիմ չէ՞ կնոջը․ ինչ է իրականում տեղի ունենում երգչի ընտանիքում

23:15   29 նոյեմբերի, 2019

Լուսանկարները, որոնցում Ջասթին Թիմբերլեյքը եւ «Պալմեր» ֆիլմում նրա գործընկեր Ալիշա Վեյնրայթը Նոր Օրլեանի բարերից մեկի պատշգանբում մեղմ բռնել են միմյանց ձեռքերը։ Ինչն էլ դարձել է այս շաբաթվա ամենաքննարկվող լուրերից մեկը։ Երկրպագուները դերասաններին սիրավեպ են վերագրել՝ Ջասթինին կասկածում են դավաճանության մեջ։  Կրակի վրա յուղ է ավելացրել նաեւ այն փաստը, որ Ջասթինը վերջին ժամանակներս ամուսնական մատանի չի կրում։

Картинки по запросу justin timberlake wife getty images

Սակայն դերասանի կինը՝ Ջեսիկա Բիլը, կարծես, չի հավատում լուրերին եւ չի կասկածում ամուսնու հավատարմությանը։  Դերասանուհու նոր լուսանկարներում, որոնք հրապարակել է Daily Mail-ը, հստակ երեւում է ամուսնական մատանին, որը նա շարունակում է կրել: Ջեսիկան ինքը ժպտում է եւ երջանիկ տեսք ունի: Հնարավոր է, որ Ջասթինի ու Ալիշային կապում է բացառապես ընկերական հարաբերությունը, իսկ մատանին դերասանը հանել է միայն նկարահանումների ժամանակ։

Հիշեցնենք, որ հայտնի արտիստն արդեն պաշտոնական կին ունի։  Թիմբերլեյքը եւ Ջեսիկա Բիլը ամուսնացած են ավելի քան վեց տարի եւ դաստիարակում են 3-ամյա ժառանգին։



© NEWS.am STYLE