«Ամենասեքսուալ». կիսամերկ Ռիհաննան հանդուգն կեցվածքով գերել է տղամարդկանց

10:14   30 նոյեմբերի, 2019

31-ամյա երգչուհի Ռիհաննան հանդուգն կերպարով ապշեցրել է երկրպագուներին։

Բարբադոսյան արտիստուհին ոչ միայն աշխատում է իր վոկալային կարիերայի վրա, այլեւ զարգացնում է սեփական բրենդը: Երգչուհին պարծեցել է ներքնազգեստի սեփական՝ Savage x Fenty ապրանքանիշի նոր հավաքածուի ապրանքներով։

Ռիհաննան նկարահանվել է ջահերի մոտ սեւ գույնի կրծկալով եւ վարտիքով։  Նրա վարսերը հավաքված են բարձր պոչ, վառ դիմահարդարմամբ է։ Կերպարը համալրել են սեւ զուգագուլպաներն ու բարձրակրունկ կոշիկները։ Ապրանքանիշի Instagram-յան էջում հրապարակված կադրերում Ռիհաննան ցուցադրել է իր սլացիկ մարմինը՝ ընդունելով անսովոր կեցվածք. նա իր աջ ոտքը դրել է հայելու վրա, իսկ ձախ ոտքը տեղավորել է իր տակ:

Երկրպագուները հիացել են աստղի հանդուգն կերպարով։ Նրանք խոստովանել են, որ լուսանկարում Ռիհաննան նման է գիշատչին։  «Իսկական վայրի կատու», «Միշտ ամենասեքսուալ», «Քո մեջ այնքան անսանձ էներգիա կա», «Համարձակ կադր, բայց ոչ գռեհիկ», - մեկնաբանություններում գրել են նրանք:

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Savagexfenty



© NEWS.am STYLE