Ռուսական «Ձայնը-2019»․ Մելաձեն չընտրեց Իննա Սայադյանին, սակայն նա հիանալի երգեց (վիդեո)

23:42   29 նոյեմբերի, 2019

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի «մենամարտեր» փուլը 18-ամյա Իննա Սայադյանի եւ Հայաստանի համար ավարտվեց հաղթանակով: Հիշեցնենք, որ կույր լսումներ փուլում Իննան ժյուրիին ապշեցրել էր «Ձայն տուր, ով ծովակ» ժողովրդական երգի կատարմամբ»։

Դեպի Իննան առաջինը պտտվել է հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, նրան հետեւել են Սերգեյ Շնուրովը եւ ժյուրիի մյուս անդամները՝ Պոլինա Գագարինան ու Վալերի Սյուտկինը: Դահլիճը բառացիորեն պայթել է ծափահարություններից, «բրավո» բղավոցները չէին լռում։

Այս անգամ Ասկեր Բերբեկովի հետ դուետում նա կատարեց «When you tell me that you love me» երգը ՝ Դաանա Ռոսի երգացանկի։  Կատարեցի փայլուն՝ ցուցադրելով հիանալի վոկալային տվյալներ։ Ժյուրին հիացած էր եւ ըստ արժանվույն գնահատեց Իննայի ձայնի հզորությունը։ Բայց, ավաղ, նա չանցավ։  Ինքը՝ թիմի մարզիչ Կոնստանտին Մելաձեն երկար տատանվեց՝ խոստովանելով, որ բարդ ընտրություն է եւ կանխատեսում է հանդիսատեսի ոչ միանշանակ արձագանքը։  Սակայն, այնուամենայնիվ, նա կարծում է, որ Բերբեկովին նախագծի շրջանակներում նա կարող է ավելի շատ բան տալ։ Համեստ, տաղանդավոր Իննա հպարտ կարողացավ դիմանալ այդ «հարվածին», շնորհակալություն հայտնեց մարզչին եւ ժյուրիին, ապա հեռացավ հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո:  Ցավալի է․․․



© NEWS.am STYLE