Գուֆը նոր սիրավեպ է սկսել «գոու-գոու» պարուհու հետ

14:36   30 նոյեմբերի, 2019

Քեթի Տոպուրիայի հետ բաժանումից հետո ռեփերը երկար ժամանակ չէր կարողանում մոռանալ նրան եւ նույնիսկ սոցիալական ցանցերում գրառումներ էր նվիրում սիրելիին: Բայց հիմա, կարծես, այս պատմությունը մնացել է անցյալում։

Գուֆի նոր սիրելիի անունը Ջուլիա է: Աղջիկը ծնվել եւ մեծացել է Չելյաբինսկում, որտեղ գումար է վաստակել «գոու-գոու» պարով: Մի քանի տարի առաջ նա տեղափոխվել է Մոսկվա եւ սկսել է զբաղվել բիզնեսով։  Այժմ ռեփերի ընտրյալը սեփական գեղեցկության սրահ ու հագուստի բրենդ ունի:  Այս մասին հայտնում է StarHit-ը։

Սեպտեմբերին Ջուլիան շնորհավորել էր Գուֆին 40-ամյակի առթիվ՝ հրապարակելով համատեղ լուսանկար, բայց երկրպագուները դրան որեւէ նշանակություն չէին տվել: Այժմ նրանք վստահ են, որ Ջուլիայի արտաքինը լիովին համապատասխանում է ռեփերի ճաշակին, իսկ որոշ լուսանկարներում աղջիկը շատ նման է Քեթիին:

Երաժիշտը կիսվել է տեսանյութով, որտեղ քնքշորեն շոյում է սիրեցյալի ոտքերը։  Սակայն ոչ մի այլ հրապարակում չի եղել։ Գուֆը շարունակում է պահպանել ինտրիգը։

 



© NEWS.am STYLE