Քլոե Քարդաշյանի նոր լուսանկարը գերել է անգամ նախկին բոյֆրենդին

13:12   30 նոյեմբերի, 2019

35-ամյա Քլոե Քարդաշյանը երկրպագուներին հիացրել է համարձակ հագուստով։  Ամերիկյան աստղը ներկայացել է կիսամերկ տեսքով ։

Քլոեն փորձել է վառ երանգի, մարմինն ընդգրկող հանդերձանք։ Մոդելը մազերը հավաքել է բարձր պոչ եւ արտահայտիչ դիմահարդարում արել՝ շեշտը դնելով շրթունքների վրա։  Ռեալիթի-շոուի աստղը կերպարն ամբողջացրել է խոշոր ոսկե ականջօղերով։

 

«Կրակոտ» կադրը բուռն արձագանք է առաջացրել մոդելի երկրպագուների շրջանում։ «Ահա սա կազմվածք է։ Շատ կանացի ու սեքսուալ», «Ախորժելի», «Շատ լավիկն ես», - կադրը մեկնաբանել են նրանք։  Իր հիացմունքն է հայտնել նաեւ Քլոեի մայրը՝ Քրիս Ջեները։ «Դու իսկական աստվածուհի ես», - խոստովանել է նա:

Օգտատերերը ուշադրություն են դարձրել հրապարակման առավել անսպասելի մեկնաբանությանը: Մոդելի նախկին սիրեցյալ՝ 28-ամյա բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը նույնպես չի կարողացել զսպել զգացմունքները: «Պարզապես իդեալական ես», - գրել է մարզիկը։

Քլոեն եւ Թրիստանը բաժանվել են անցյալ տարի, երբ բասկետբոլիստը երկրորդ անգամ բռնվեց դավաճանության մեջ: Ավելին, նա համբուրվել է Քայլի Ջենների լավագույն ընկերուհի՝ Ջորդին Վուդսի հետ։  Քլոեն խզել է հարաբերությունները իր դստեր՝ Թրուի հոր հետ եւ փորձում է խուսափել Թրիստանի հետ հանդիպումներից։

Թոմփսոնի մեկնաբանությունը զգացմունքային բանավեճ է առաջացրել Քարդաշյանի հետեւորդների շրջանում։ Նրանք կոչ են արել գեղեցկուհուն «չխաբվել» բասկետբոլիստի խոսքերին։ Նրանց կարծիքով՝ մարզիկը երկու անգամ չարաշահել է աստղի վստահությունը եւ հրապարակայնորեն նվաստացրել նրան։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE