Մաքուր ուրբաթ․ Չումակովի կիսամերկ կինը բաղնիքից լուսանկար է հրապարակել

16:03   30 նոյեմբերի, 2019

Երգչուհի Յուլիա Կովալչուկը կիսվել է բաղնիքում արված լուսանկարով։  Կադրում արտիստուհին իր ընկերուհու՝ Յուլիայի հետ է։  Աղջիկները մարմինները ծածկել են միայն սրբիչներով՝ էրոտիկ կերպով մեկ ոտքը մի կողմ դնելով: Լուսանկարը աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Չգիտեմ ՝ ում մոտ է սեւ ուրբաթ, իսկ մեզ մոտ Մաքուր ուրբաթ է։  @Yulia_emelianova-ի հետ եկել ենք այն եզրակացության, որ կանանց բաղնիքի օրերը պետք է ավելի օգտակար լինեն, քան հոգեթերապեւտի մոտ գնալը․ ե՛ւ մարմինն է լվացվում, ե՛ւ ուղեղը: Աղջիկներ, ի՞նչ եք կարծում»,- հետեւորդներից հետաքրքրվել է աստղը:

Օգտատերերը միաբերան կիսել են «Блестящие» խմբի նախկին մեներգչուհու գաղափարը եւ մեկնաբանություններում աղջիկներին հաճոյախոսություններ են հղել:

«Այո։ Ես լիովին համաձայն եմ», «Համաձայն եմ։ Հաճախ կազմակերպում ենք նման օրեր քրոջս հետ», «Ոտքերը! Կրակոտ աղջիկներ», «Լիովին համաձայն եմ եւ աջակցում», - գրել են նրանք։



© NEWS.am STYLE