Սլացիկ ոտքեր, գրավիչ կեցվածք․ Մայա Պողոսյանի նոր լուսանկարը՝ Բալիից

10:39   30 նոյեմբերի, 2019

El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Մայա Պողոսյանն իր Instagram-ում նոր կադր է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ներկայացել է շքեղ կերպարում։ Կադրում Մայա Պողոսյանը կրում է կարմիր երանգի զգեստ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Լուսանկարն արված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։  Հրապարակմանը կից Մայա Պողոսյանը կադրին կից ռուսերեն լեզվով գրել է․ «Եթե գտնես մի մարդ, ում հետ կարող ես քեզ պահել նույնքան ազատ, որքան քեզ պահում ես, երբ մենակ ես, ապա օդի պես գնահատիր նրան․․․»։

Ավելի լավ հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել էր լողափնյա կերպարում։  Մայա Պողոսյանը կրում էր սպիտակ երանգի տոպ, նույն գույնի ուլտրակարճ կիսատաբատ, իսկ կերպարն ամբողջացրել էին ծղոտե լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։  Հրապարակմանը կից Մայան մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE