Հայաստանի ամենակարեւոր երեք տեսարժան վայրերը՝ ըստ Գարիկ Մարտիրոսյանի (վիդեո)

12:02   30 նոյեմբերի, 2019

Հայտնի շոումեն եւ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը մասնակցել է YouTube-ի «50 հարց» շոուին, որի ընթացքում նշել է Հայաստանում պարտադիր այցելության վայրերը: Նախագծի հեղինակ եւ վարող Կարեն Ադամյանը Մարտիրոսյանին խնդրել է նշել երեք սիրված վայրերը: Արտիստի պատասխանները զարմացրել են հաղորդավարին, որը նույնպես ծնունդով Հայաստանից է, իսկ ավելի ճիշտ՝ Գյումրիից։

«Առաջին հերթին Երեւանում պետք է այցելել ջազային ակումբներ։  Հայաստանում հիանալի եւ շատ լուրջ երաժիշտներ կան։  Եվ ես դա չեմ ասում, որովհետեւ նրանք հայ են, օրինակ, տեսեք՝ մեր տղաներն են։  Ես իսկապես երաժշտասեր եմ եւ հասկանում եմ», - պատմել է Մարտիրոսյանը։

Երկրորդ կարեւոր վայրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։ «Էջմիածնի եկեղեցիները բացառիկ են,ե՛ւ ճարտարապետական, ե՛ւ հոգեւոր տեսանկյունից»:

Երրորդ տեսարժան վայրը՝ Տավուշի մարզն է։

«Իմ հայրը ծնունդով այդ մարզից է։ Դիլիջանը, Իջեւանը շատ գեղեցիկ, բացարձակապես էկոլոգիապես մաքուր եւ մարդու առողջության համար օգտակար վայրեր են։  Այնտեղ այնպիսի սունկ կա, այնպիսի ձուկ, օղի եւ վայրի տանձ։ Եթե մարդ մի քանի օրով գնա այդ շրջաններ, կարող է պարզապես շնչել ու քայլել, ապա 10 տարի ավել կապրի», - ոգևորված պատմել է Մարտիրոսյանը։



© NEWS.am STYLE