6 կանոն. ինչպես է սնվում սուպերմոդել Ժիզել Բունդխենը

23:11   1 հունվարի, 2020

Սուպերմոդել Ժիզել Բունդխենն օրինակելի կենսակերպ է վարում՝ տարվա ընթացքում երկու անգամ օրգանիզմի պարտադիր դետոքս, սեղանին՝ միայն սեփական այգու բանջարեղեն ու մրգեր: Բրազիլացի մոդելը պնդում է՝ գեղեցկությունը ներսից է գալիս եւ կոչ է անում բոլորին հետեւել իր օրինակին: Elle-ը ներկայացրել է նրա սնվելու հիմնական կանոնները:  

Վիտամինային նախաճաշ

Առավոտյան ժամը 6-ին՝ արթանանալուց անմիջապս հետո, նա կիտրոնով մի բաժակ տաք ջուր է խմում. դա օգնում է արթնանալ եւ կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը: Ժիզելի իդեալական նախաճաշը՝ թարմ մրգեր ու բանջարեղեն: Նա դրանց ավելացնումէ ձու, առանց գլյուտենի հաց, կոկոսի յուղ եւ ավոկադո:

Համեղ միջուտեստ

Որպես միջուտեստ՝ Ժիզերլը սեզոնային մրգեր ու հատապտուղներ է ընտրում: Փոքր չափաբաժնով բազմազան մրգերն օրգանիզմն ապահովում են վիտամիններով: Ժիզելի ափսեում միշտ կարել է ելակ, ազնավորի, մոշ եւ կիվի գտնել. նա դրանք հավաքում է սեփական պարտեզից:

Սուպերմթերք

Ժիզելի եւ նրա ընտանիքի սննդակարգի մեծ մասը կազմում է օգտակար սուպերմթերքը՝ կինոա, շագանակագյուն բրինձ, լոբազգիներ. նա դրանք պատրաստում է կոկոսի յուղով: Ժիզելի տանն արգելված են սպիտակ շաքարն ու ալյուրը:

Նվազագույն քանակով կարմիր միս

Ժիզելը կարմիր միս ամսվա ընթացքում մեկ անգամ է պատրաստում: Սննդակարգի հիմնական մաս են կազմում մրգերը, բանջարեղենը, ձավարեղենը, հատիկավորները, ընդեղենը, ձուկը եւ օրգանական թռչնամիսը:

Վաղ ընթրիք

Ժիզերը ձգտում է ընթրել երեկոյան ժամը 6-ից ոչ ուշ, իսկ ավելի լավ է 17:30-ին: Այդ դեպքում օրգանիզմը հասցնում է մթերքը յուրացնել մինչ քնելը, եւ դուք ձեզ ավելի լավ եք զգում: Ժիզելն այս կանոնին հետեւում է արդեն երկար տարիներ եւ խոստովանում է. սա իր գեղեցկության ամենակարեւոր ասպեկտներից է:

Դետոսք տարվա ընթացքում երկու անգամ

Տարվա ընթացքում երկու անգամ Ժիզելը դետոքս է կազմակերպում՝ օգտագործելով միայն օգտակար հյութեր ու սմուզի: Այս շրջանում նա մեդիտացիայի է դիմում. «Մարմի վիճակը շատ է կախված գիտակցության ու հոգու վիճակից»:

Լուսանկարները՝ Reuters, Vogue, Instagram



© NEWS.am STYLE