«Շնորհակալ եմ որդուս համար»․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ամուսնու եւ որդու քնքուշ կադրը

15:43   30 նոյեմբերի, 2019

Գովաբանության օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը հրապարակել է կրտսեր որդու՝ վեց ամսական Փսալմի եւ ամուսնու՝ Քանյե Ուեսթի համատեղ լուսանկարը: «Ամենամեծ երջանկությունը մեր երեխաներին քեզ հետ դաստիարակելն է։  Շնորհակալություն քեզ որդու համար», - գրել է ռեալիթի-շոուի աստղը։

Երկրպագուները չեն թաքցրել իրենց հիացմունքը։ «Ինչպիսի հոգատար հայր է», «Հրաշալի են, տղան հայրիկին նման է», «Այս կադրի քնքշությունը շշմեցուցիչ է», - նշել են հետեւորդները:

Նշենք, որ ընտանիքը ավանդական տոնը նշել է հարազատների ու մտերիմների շրջապատում։ Այն մեծ, ուրախ երեկույթ էր, որին մասնակցել են Քարդաշյան-Ջեններ ընտանիքի բոլոր անդամները:

Բացի այդ, Քիմը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որում նա պատկերված է 6-ամյա դստեր՝ Նորթի, 3-ամյա որդու՝ Սեյնթի եւ մեկ տարեկան Չիկագոյի հետ: «Շնորհակալություն Աստծուն իմ երեխաների համար», - իր միկրոբլոգում գրել է Քիմը։



© NEWS.am STYLE