Սպորտային․ Դիանա Գրիգորյանը մարզասրահում (ֆոտո)

18:12   30 նոյեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի  Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում սցենարիստն իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է սպորտային կերպարում։ Նա կրում է սպորտային հագուստ․ գունավոր շապիկ, մուգ կապույտ երանգի տաբատ։ Դիանան առանց շպարի է, վարսերը հավաքված են։ Հմայիչ լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում սցենարիստը ներկայացել էր գրավիչ կերպարում։ Նա կրում էր ուսերը բաց, երկարափեշ զգեստ, մեղմ շպարով, գեղեցիկ վարսահարդարմամբ էր։ Հմայիչ լուսանկարին կից Դիանան գրել էր․ «Լռել, լուռ նայել ու խոսել փակ բերանով»։



© NEWS.am STYLE