Նեղ գոտկատեղ, սլացիկ կազմվածք․ Շուշան Երիցյանն արխիվային լուսանկար է հրապարակել

19:37   30 նոյեմբերի, 2019

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:

Շուշան Երիցյանն իր Instagram-ի Stories հավելվածում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, արխիվային կադր է հրապարակել։ Մոդել-դերասանուհին իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Նա կրում է սպիտակ կիսատաբատ, սեւ տոպ։ Ալիքավոր վարսերն արձակված են։ Կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցն ու պայուսակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում մոդել-դերասանուհին ներկայացել էր  գրավիչ կերպարում։ Նա կրում էր սեւ կիսատաբատ, տոպ ու վանդակավոր վերնաշապիկ։ Կադրն արվել էր նավի վրա։



© NEWS.am STYLE