20:44 30 նոյեմբերի, 2019Երգչուհի Գայա Արզումանյանը, ով մշտապես ներկայանում է սկանդալային կերպարներով, իր Instagram-ում շատ ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնում է առօրյայի, հանգստի, աշխատանքի մասին պատմող լուսանկարներ եւ տեսանյութեր։

Գայան իր միկրոբլոգում-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի, խորը դեկոլտեով տոպ, նույն գույնի ուլտրակարճ կիսատաբատ, իսկ կերպարը համալրել է մուգ կապույտ գույնի երկարափեշ, թավշյա վերնազգեստը։ Գայան մեմղ շպարով է, վարսերը հավաքված են։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Գայան ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր ծաղկավոր պրինտով, խորը դեկոլտեով, ուլտրակարճ զգեստ։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ Երգչուհու երկրպագուները մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել։