«Ահավոր հոգնած»․ Մարիամ Մելիքյանը՝ քնքուշ կերպարում

21:36   30 նոյեմբերի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է քնքուշ կերպարում։ Կադրում Մարիամը կրում է սեւ երանգի սվիտեր, առանց շպարի է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ահավոր հոգնած»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկար Մարիամը ներկայացրել էր ամուսնու հետ։ Ընտանեկան կադրում զույգը ջերմ գրկախառնված էր, իսկ կադրին կից Մարիամը գրել էր․ «Շնորհակալ եմ, որ ծնվել ես, իմ սեր։ Ծնունդդ շնորհավոր»։



© NEWS.am STYLE