«Գեղեցկուհի»․ Անատի Սաքանյանի նուրբ կերպարը

23:48   30 նոյեմբերի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին գեղեցիկ շպարով է, վարսերը արձակված են։ Կերպարը համալրում են մեծ ականջօղերը։ Անատին կադրին կից գրառում չի կատարել, սակայն նրա երկրպագուները բավականին ակտիվ են գտնվել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Չքնաղ», «Տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Անատին ներկայացել էր շքեղ ու գրավիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում էր մարմինն ընդգրկող, սեւ երանգի, շքեզ զգեստ։ Անատիի կերպարն ամբողջացնում էին երկար երկարաճիտները։ Նա արտահայտիչ շպարով էր, ընտրել էր գեղեցիկ ու ուղիղ վարսահարդարում։ Անատին կադրին կից ռուսերեն լեզվով գրառում էր կատարում․ «Սեւ հագուստով աղջիկը միշտ թրենդային է»։



© NEWS.am STYLE