Անաստասիա Վոլոչկովայի ոտքերը հայտնվել են հեյթերների նշանառության տակ

23:07   30 նոյեմբերի, 2019

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտնի է այս ոճի արտիստուհու համար իր ոչ ստանդարտ կազմվածքով՝ բարձր հասակ, լայն ուսեր եւ նեղ գոտկատեղ։ Այժմ երգչուհին շատ է նիհարել եւ չի հոգնում դիետայի արդյունքները ցուցադրել Instagram-ում, գրում է 5-tv.ru։

Նոր լուսանկարում Վոլոչկովան սպիտակ լողազգեստով է։  Բոդին տպավորիչ կերպով ընդգծել է նրա մարմինն ու երկար, սլացիկ ոտքերը։ Անաստասիայի ձեռքերում գեղեցիկ ու շքեղ ծաղկեփունջ է:

«Ինձ նվիրած ոչ մի ծաղիկ ես չեմ թողել աշխարհի ոչ մի քաղաքում եւ միշտ տուն եմ բերում։  Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ ուրախացնում են այս ծաղկային հրաշքով», - հրապարակումը մակագրել է Վոլոչկովան։

Ոչ բոլոր հետեւորդներն են ուշադրություն դարձրել շքեղ ծաղկեփնջին: Ոմանց դուր չի եկել  Անաստասիայի արտաքին տեսքը:

«Այն ի՞նչ կեցվածք է։ Ոտքերը շատ մեծ են», «Ոտքերը նման են փայտիկների», - զայրացել են նախանձողները։

Սակայն Վոլոչկովայի իսկական երկրպագուները թույլ չեն տվել, որպեսզի նա վիրավորվի եւ նրան հաճոյախոսություններ են ուղղել։

«Նաստյա, որտեղի՞ց ձեզ այդքան ուժ։ Դժոխային աշխատանք է», «Անաստասիայի ոտքերը երկար են նա արհեստական երկարացնելու կարիք չունի: Դա նրանից չի կարելի խլել, ինչ կա, կա», - գրել են երկրպագուները։



© NEWS.am STYLE