Կրկին միասին են․ Դեմի Մուրը վերջապես հաշտվել է դուստրերի հետ

11:14   1 դեկտեմբերի, 2019

57-ամյա Դեմի Մուրը վերամիավորվել է իր դուստրերի հետ։  31-ամյա Ռումերը, 28-ամյա Սկաուտը եւ 25-ամյա Տալուլան այցելել են իրենց աստղային մայրիկին։

«Ես նրանց այնքան շատ եմ սիրում, ինձ հաջողվել է համոզել նրանց հագնվել նույն հաներձանքները, որպեսզի ամբողջ օրը անցկացնենք որպես պարային խումբ», - Instagram-ում գրել է Ռումերը: Աղջիկները նորաձեւ տեսք ունեն եւ միեւնույն ժամանակ, տնային։

Դեմի Մուրի եւ Բրյուս Ուիլիսի ավագ դուստրը խոստովանել է, որ զգեստները կլորիկ գումար արժեն: Չորս կոստյումների արժեքը կազմել է գրեթե երեք հազար դոլար:

Հոլիվուդյան աստղը վերջերս խոստովանել է, որ երեք տարի չի շփվել կրտսեր դուստրերի հետ։  Դա տեղի է ունեցել Էշթոն Քաթչերի հետ հարաբերությունները խզելուց հետո։  Աղջիկները դուր չի եկել աստղային մայրիկի վարքագիծը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE