Մերի Մակարյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը (ֆոտո)

13:46   1 դեկտեմբերի, 2019

Մերի Մակարյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջոււմ, ուշ-ուշ, բայց նոր հրապարակումներ է կատարում՝ ամուսնու հետ գրկապառնված, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր: Այսօր հաղորդավարուհին իր հետեւորդներին է ներկայացրել առանց դիմահարդարման:

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրած կադրում ամիսներ առաջ մայրացած հաղորդավարուհին ամուսնու հետ է։ Զույգը գեղեցիկ հանգուստով է․ Մերին կրում է սեւ երանգի հանդերձանք, իսկ նրա կերպարը համալրել են բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չի կատարել։

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, հավաքել էր մազերը։ «Ուզում ես երջանիկ լինել, ինքդ երջանկություն ստեղծիր»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE