Քրիստինա Եղոյանի հմայիչ կերպարն ու հատված՝ նոր տեսահոլովակից

17:34   1 դեկտեմբերի, 2019

Երգչուհի, դերասնուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար եւ հոլովակ է հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում տեղադրված հրապարակումներում Քրիստինեն կրում է կարմիր երանգի զգեստ, գեղեցիկ շպարով է, վարսերը հավաքված են։ Կադրին կից երգչուհի-դերասանուհին հարցրել է հետեւորդների կարծիքը՝ գրելով․ «Կուզե՞ք տեսահոլովակի նկարահանման ընթացքից հատված տեղադրեմ»։ Ինչին ի պատասխան երկրպագուները միաբերան ասել են՝ այո։ Այնուհետեւ հաջորդել է հաջորդ հրապարակումը, որն էլ նոր տեսահոլովակից մի հատված է։

View this post on Instagram

A post shared by CHRISTINA YEGHOYAN (@christinayeghoyan) on

Ավելի վաղ հրապարակված կադրում Քրիստինեն սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր վանդակավոր շրջազգեստի հետ։ Դերասանուհին նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ թեւնոց եւ խոշոր մատանի։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։ «Նրբիկ գեղեցկուհի»,- գրել է նրանցից մեկը։



© NEWS.am STYLE