Ինչ բույրեր է նախընտրում Լոլիտա Միլյավսկայան եւ ինչպես է հոգ տանում մարմնի մասին

17:11   1 դեկտեմբերի, 2019

Լոլիտա Միլյավսկայան ապացուցել է, որ նա 56 տարեկանում էլ առանց բարդույթների կին է։  Նա սեւ գույնի, խորը դեկոլտեով բոդիով տպավորիչ տեսանյութ է նկարահանել։

«Ահա, ես տանն եմ։ Այժմ ինձ համար ավանդական խնամքի ժամանակն է ամպուլի օգնությամբ, որը ես անվանում եմ «ախ»», - հայտնել է Միլյավսկայան՝ հավելելով, որ դարձել է Arnaud Ah ամպուլայի «մոլագարը»։

Երգչուհին նաեւ փորձարկել է Trussardi Donna օծանելիքը, որը նախկինում համարում էր միայն տղամարդկանց բույր։  «Հաճելի բուրմունք, սեւահերներին շատ համապատասխան։ Այն իր մեջ պարունակում է երկու կարեւոր բան՝ ուժ եւ սեքս։ Միայն չափը չանցնեք... բանիմաց մարդիկ ասում են, որ պետք է ծոծրակին փչել օծանելիքը: Հենց այնտեղից էլ կգնա ողջ բույրը», - խորհուրդ է տվել Լոլիտան։

Աստղի երկրպագուները մեկնաբանությունների հատվածում նրա հիացել են նրա կազմվածքով։ «Կուրծքը կրակ է», «55 տարեկանում շքեղ մարմին՝ առանց ցելյուլիտի։ Եթե հաշվի առնենք նաեւ ձեր աշխատանքային գրաֆիկը, ապա դուք կոսմոս եք: Եվ այն գորշ մորուքովի հետ հաստատ զույգ չեք», - գրել են տղամարդիկ։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE