««Դոմ 2»-ում բոլորը վիրահատում են կրծքերը, որովհետեւ անվճար է». նախագծի մասնակիցը պլաստիկ վիրահատության է դիմել (ֆոտո)

10:14   2 դեկտեմբերի, 2019

«Դոմ 2»-ի 22-ամյա մասնակից Ալյոնա Ռապունցելն այս տարվա փետրվարին առաջի անգամ մայր է դարձել եւ որոշել արտաքինում փոփոխություններ անել: Այլոնան դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը. նա շտկել է քթի ձեւն ու մեծացրել կրծքերը: Ռապունցելն արդյունքը ցույց է տվել Instagram-յան էջում:

«Այսօր հանել եմ բանդաժը: Մեկ ամիս կրում էի այն, եւ վերջապես իմ կրծքավանդակն ազատ է»,- պարծեցել է Ռապունցելը:

Հետեւորդներին դուր է եկել. «Լավ տեսք ունես», «Արդյունքը նկատելի է», «Շատ գեղեցիկ է, իսկ ամենակարեւորը բնական է», «Հիմա արդեն կա այն, ինչով հնարավոր հրապուրել հաջորդ սիրելիին»,- գրել են երկրպագուները: Շատերը նշել են, որ ամբողջացնելու համար Ալյոնա Ռապունցելը պետք է աշխատի նաեւ ատամների վրա:

Ի դեպ, «Դոմ 2»-ի մասնակիցներն արտաքինը բացարձակ անվճար շտկելու հնարավորություն ունեն: «Դոմ 2»-ում բոլորը վիրահատում են կրծքերը, քանի որ անվճար է»,- վերջերս հետեւորդների հետ զրույցի ընթացքում խոստովանել էր հեռուստանախագծի 36-ամյա վարող Քսենիա Բորոդինան: Եվ բացառված չէ, որ աղջիկների մեծ մասն այդ նախագիծ են գնում հենց դրա հանար եւ ոչ թե հարաբերություններ կառուցելու: Կամ էլ ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի համար:

Աղբյուրը՝ EG, Instagram 



© NEWS.am STYLE