Էլեգանտ. Մարիամ Ալեքսանյանի երեկոյան կերպարը

10:49   2 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին էլեգանտ կերպարում է։ Նա երկար, սեւ զգեստ է ընտրել, որը բաց է ուսի հատվածում։ Մարիամն այն համադրել է սեւ գոտու հետ։ Դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել եւ գեղեցիկ աքսեսուարներ՝ թեւնոց ու ականջօղեր։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր սիրելիի՝ Գոռ Համբարձումյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Մարիամը սեւ զգեստ էր, երեկոյան շպարով էր, իսկ կերպարն ամբողջացրել էին մեծ ականջօղերը։ Կադրին կից Մարիամը նշել էր սիրելիին եւ այլ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE