Հայի կին Աննա Խիլկեւիչն ամաչում է ռուս տղամարդկանց համար

12:14   2 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Աննա Խիլկեւիչը խոստովանել է, որ երբեմն ամաչում է ռուս տղամարդկանց համար։ Այս մասին նա ասել է Դմիտրի Շեպելեւին տված հարցազրույցում, որը հրապարակվել է YouTube-ում։

Խիլկեւիչի կարծիքով՝ ռուս տղամարդիկ ալարկոտ են, խմում են եւ չեն սիրում տնային հարցերում օգնել կանանց։ «Իհարկե, ոչ բոլորը»,- պարզաբանել է դերասանուհին։ Ընդ որում, նա նշել է, որ իր ընտրյալի՝ 33-ամյա հայ Արթուր Վոլկովի հետ ինքը երջանիկ է։

Картинки по запросу анна хилькевич артур

Խիլկեւիչը նշել է, որ բելոռուսների վերաբերյալ այլ կարծիքի է։ Նա դա բացատրել է նրանով, որ իր հայրը բելոռուս է։

 



© NEWS.am STYLE